շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՀ Ազգային ժողովում կքննարկվի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության առաջարկի հարցը

ԱՀ Ազգային ժողովում կքննարկվի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության առաջարկի հարցը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում կքննարկվի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և խորհրդարանին այդ պաշտոնի համար թեկնածու առաջարկելու հարցը:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը:

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը 2022թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է նիստ՝ «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում» թեմայով»,-նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: