շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կլինի միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում

Այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կլինի միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում

Այսուհետ Արցախի Հանրապետություն մուտքը կարող է լինել միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա ասաց, որ սահմանին կգործեն շարժական լաբորատորիաներ, որ անհրաժեշտության դեպքում տեղում կատարեն rapid-թեստեր: Բացի այդ Արցախ բոլոր մուտք գործող անձիք պետք է սահմանին ծանոթանան պարետատան կողմից մշակված անվտանգության կանոններին: «Ընդհանուր առմամբ Արցախ մուտք ու ելքը պետք է հասցվի մինիմումի, մինչև որ Հայաստանի Հանրապետությունում չնվազեն հիվանդացության ցուցանիշները»,- հավելեց Հարությունյանը:

Նա այս առնչությամբ օրինակ բերեց Պաշտպանության բանակի փորձը, որտեղ հիվանդության տարածումից հաջողվել է խուսափել հենց բանակում պարտադիր թեստավորման շնորհիվ:

Հարությունյանը նաև նշեց, որ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փորձը, Արցախում այսուհետ ևս պարտադիր կդառնա դիմակ կրելու պահանջը:

ԱՀ նախագահը հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության փորձը ևս մի սահմանափակում մտցրեց` խստացնելով թաղման արարողության կանոնները: "Փարձը ցույց է տալիս, որ վարակի տարածման ամենա վտանգավոր աղբյուրը հենց թաղման արարողություններն են: Մենք պետք է խստացնենք ստեղծված իրավիճակում դրանց կազմակերպման կանոնները: Եթե մենք դա չանենք, կունենանք ավելի մեծ թվով թաղումներ",- եզրափակեց ԱՀ նախագահը: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: