երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այսօրվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում են 16371 արցախցի աշակերտներ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Այսօրվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում են 16371 արցախցի աշակերտներ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

«Այսօրվա դրությամբ հանրակրթական դպրոցներում սովորում են 16371 բռնի տեղահանված արցախցի աշակերտներ, որոնցից 5185-ը՝ Երևան քաղաքում, մյուսները տեղաբաշխված են ՀՀ մարզերով»,- «Կառավարության հումանիտար կենտրոնում» այս մասին նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ 

«Այս պահին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ունենք 991 և բուհերում 1645 ուսանող»,- նշեց նա։

  • Կիսվել: