երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօրվա դրությամբ արդեն իսկ 8000 բռնի տեղահանված քաղաքացի կցագրվել է առաջնային օղակի բուժհաստատություններում. Ավանեսյան

Այսօրվա դրությամբ արդեն իսկ 8000 բռնի տեղահանված քաղաքացի կցագրվել է առաջնային օղակի բուժհաստատություններում. Ավանեսյան

Այսօրվա դրությամբ արդեն իսկ 8000 բռնի տեղահանված քաղաքացի կցագրվել է առաջնային օղակի բուժհաստատություններում. Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ հիմա թիմերը շրջում են այն տեղերով, որտեղ մեր հայրենակիցները տեղակայվել են, որպեսզի օգնեն նրանց կցագրվեն մոտակա պոլիկլինիկան, որպեսզի հաշվառման արդյունքում հետագայում կարողանան նրանց կարիքները հոգալ։

"Մոբիլ թիմերը կազմված են լինելու ընտանեկան բժիշկներից, հոգեբաններից, մանկաբույժներից, նաև նեղ մասնագետներից։ Դեղորայքային ապահովումը էլի կլինի առաջնային օղակի բուժհաստատություններից",-նշեց նախարարը։

  • Կիսվել: