ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք պատվով դուրս ենք եկել իրավիճակից, իրավիճակը փոխված է. Հովհաննիսյան

Մենք պատվով դուրս ենք եկել իրավիճակից, իրավիճակը փոխված է. Հովհաննիսյան

Շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Գիշերը և այսօր Շուշիի շրջակա բնակավայրերում, մերձակայքում ինտենսիվ մարտեր էին:

Հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի ոչնչացման ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում էԼ: Այսօր մեր հրետնաին, հետևակը հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, մնացած թափթփուկներից տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է: Այլ ճակատներում հիմնականումմ ավելի թույլ գործողություններ են եղել:

Շուշի եկող զորախմբերին ջախջախել են քարինտակցիները, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց զորքերին օգնության եկող զորախմբերին ջախջախել են այլ գյուղերի զորքերը:

Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրն է: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է: 

Տեղում կռվող զինվորականներից շատերը, որոնց հետ խոսել եմ այսօր, ասում էին՝ ամբողջ պատերազմի ընթացքում մե հրետանին այսքան փայլուն չէր գործել:

Չեմ կարող ասել՝ ամեն ինչ փայլուն է, և մեզ այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դուրս ենք եկել իրավիճակից, իրավիճակը փոխված է, բայց ծանր մարտեր են եղել:

Մենք մի քանի անգամ նշել ենք, որ Ադրբեջանի օգտին աշխատում է ոչ թե Թուրքիայի զինված ուժերի կամ անվտանգության համակարգի այս կամ այն առանձին սեգմենտը, այլ ամբողջ  Թուրքիան՝ իր հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ:

Մենք փաստացի ֆիքսել ենք, որ Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարում հասկացություն չկա։ Կա Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարում, Ադրբեջանի և դրան գումարած այլ ստորաբաժանումների զորատեսակների, խմբերի, վարձկանների և այլոց ղեկավարում՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: