չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը. Գուրգեն Ներսիսյան

Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը, ինչը հիմք կհանդիսանա Խորհրդարանի համար, որպեսզի դադարեցվեն  իմ լիազորությունները։

Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
 
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: Հանրապետության նախագահը նշել էր, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը։
 
Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ առթիվ նույն օրը հայտարարությամբ հանդես է  եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։

  • Կիսվել: