երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այսօր Ազատության հրապարակում ժամը 15:00 քաղաքացիական նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք ի աջակցություն Արցախի ժողովրդին

Այսօր Ազատության հրապարակում ժամը 15:00 քաղաքացիական նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք ի աջակցություն Արցախի ժողովրդին

Այսօր Ազատության հրապարակում ժամը 15:00 քաղաքացիական նախաձեռնությամբ տեղի կունենա հավաք ի աջակցություն Արցախի ժողովրդին։

Հավաքի նախաձեռնողները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանական ահաբեկիչները բնապահպանների անվան տակ փակել են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը։ Արցախի 120 000 բնակիչները՝ երեխաներ, ծերեր, առողջական խնդիրներով մարդիկ, այս պահին զրկված են կյանքի ճանապարհից ու գտնվում են շրջափակման մեջ, իսկ միջազգային հանրությունը լուռ ու անտարբեր է, ասես ոչինչ չի կատարվում։
Ի նշան Արցախի մեր քույր ու եղբայրների աջակցության ու ի կոչ միջազգային հանրության՝ եկեք միանանք ու մեր բողոքի ձայնը լսելի դարձնենք։ Միացեք մեր քայլերթի ակցիային դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, Ֆրանսիայի դեսպանատուն, ՌԴ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, ԵՄ պատվիրակության գրասենյակ։
Հանդիպում ենք Օպերայի տարածքում, Թումանյանի արձանի դիմաց, այսօր, 15։00-ին»։

  • Կիսվել: