կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր Ասկերանի շրջանում զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել՝ երկուսը․ ԱՀ ՄԻՊ

Այսօր Ասկերանի շրջանում զոհվել է քաղաքացիական մեկ անձ, վիրավորվել՝ երկուսը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
 
Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: