հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Այս պահին ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի. Հովհաննիսյան

Այս պահին ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի. Հովհաննիսյան

Ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթանում են մարտեր: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: 

Նա նշեց. ՛՛Շուշիի մոտակայքում մարտերը չեն դադարում, երեկ մենք նշեցինք, որ պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունը իրագործելու պլանները:

Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են ու շարունակական: Այս պահին ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, մնա կանգուն, երրորդ օրն է շարունակվում են այս մարտերը:

Քարինտակում, Լիսագորում և այլ հատվածներում ծանր մարտեր են ընթանում, հայ զորականը շարունակում է պայքարել, այս պահին տեղին չեն խուճապային մտքերը, տարհանման ու նահանջի մասին մտքերը:

Եթե անգամ նահանջում ենք, զորքը պիտի պահի իր մարտունակությունը:

Մարտունի ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայով հարձակում իրականացնել, բայց հետ է շպրտվել:

Բերձորից հարավ մարտեր են ընթացել, բայց չեն կարողացել առաջ գալ, մերոնք բարելավում են իրականացրել այդ ուղղությամբ:

Ողջ օրը դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ հրետակոծություններ են իրականացել:

Այս րոպեին էլ մեր զորքերը պայքարում են Շուշիի համար՛՛:

  • Կիսվել: