կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այս պահին տեղին չեն նման խոսակցությունները. Հովհաննիսյանը՝ Ստեփանակերտի տարհանման մասին

Այս պահին տեղին չեն նման խոսակցությունները. Հովհաննիսյանը՝ Ստեփանակերտի տարհանման մասին

Այս պահին տեղին չեն նման խոսակցությունները: Այսպես արձագանքեց ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ստեփանակերտի տարհանման մասին հարցին:

Նա անդրադարձավ նաև օրվա ընթացքում խուճապի չմատնվելու մասին կոչերին և ասաց, որ պետք չէ խուճապի մատնվել. ՛՛Մենք մեր տունն ենք պահում, մեր տեսակը՛՛:

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ պետք չէ մանրամասնել, թե որտեղ ինչ կորուստ ու ինչ նահանջ կա: ՛՛Քանի դեռ վեջին զինվորն ինչ-որ տեղ կռիվ է տալիս, ես չեմ կարող ասել, որ այդտեղ նահանջ կա, կամ կորցրել ենք, մարդիկ մեր վստահությունն են ուզում, որ շարունակեն պայքարը:

Հավատացեք, եթե նշանակալի նահանջ ենք ունենում, մենք հայտնում ենք, իսկ եթե դուք շուտ եք իմանում, քանի որ ինչ-որ մեկը ձեզ հայտնել է, ես չեմ կարող դա ասել, քանի դեռ վերջին զինվորը կռիվ է տալիս այդտեղ: Ես չեմ կարող ասել, որ, օրինակ, Հադրութը կորցրել ենք, քանի դեռ մարդիկ կռվում են այնտեղ: Նրանք մեր վստահությունն են ուզում, որ շարունակեն պայքարել՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանը հավելեց. ՛՛Տավուշի մարզի սահմանամերձ գոտում փոքր հետախուզական գործողություններ, հրետակոծության դեպքեր են եղել, լուրջ մարտական գործողություններ չեն ընթացել:

Տասը րոպե առաջ խոսում էի Դավիթ Բեկի տղաների հետ, մարտական ոգին շատ բարձր է, օրվա ընթացքում թշնամին հրետակոծում է, պատասխաններ է ստանում, բայց ընդհանուր առմամբ՝ նորմալ է՛՛:

  • Կիսվել: