ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Այս պահին որդեգրման ենթակա Արցախից տեղահանված երեխայի կարգավիճակով գրանցումներ դեռևս չունենք. Անահիտ Հովհաննիսյան

Այս պահին որդեգրման ենթակա Արցախից տեղահանված երեխայի կարգավիճակով գրանցումներ դեռևս չունենք. Անահիտ Հովհաննիսյան

Որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակ ձեռք են բերում գնահատման արդյունքում, այս պահին Արցախից տեղահանված որդեգրման ենթակա երեխայի կարգավիճակով գրանցումներ դեռևս չունենք, մեդիա կենտրոնում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը հաստատեց, որ ՀՀ խնամքի կենտրոններ տեղափոխված տեղահանված երեխաների թիվը 18 է, որոնցից 10-ը Ստեփանակերտի գիշերօթիկ խնամքի հաստատությունից են և գտնվում են Սյունիքի մարզի երեխայի, ընտանիքի աջակցության կենտրոնում։   

Ասաց նաև՝ այն երեխաներին են ընդունել, որոնք ունեն որևէ խնդիր և ծնողների հետ խնամք ստանալ չեն կարող։ Եղել են նաև դեպքեր, երբ միակ ծնողի հետ միասին մի քանի օրով ապաստան են ստացել։

  • Կիսվել: