շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը. Փրկարար ծառայողի մասնագիտական օրն է

Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը. Փրկարար ծառայողի մասնագիտական օրն է

Արցախի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փրկարար ծառայության աշխատակիցների լուսանկարը Արցախից և կից գրել․

«Այս մարդիկ վերջինը լքեցին հայկական Արցախը։ Մնացին, փրկելով բնակավայրերում մնացած տասնյակ քաղաքացիների, դիրքերում՝ շրջափակման մեջ գտնվող հարյուրավոր զինծառայողների ու վիրավորների կյանքեր։ Ռազմական գործողությունների ժամանակ և վառելիքի պահեստում զոհված անձանց աճյուններն ու մասունքները նրանց շնորհիվ տեղափոխլվեց Հայաստան։

Նրանք մնացին, որովհետև պետք էր փրկել հայկական Արցախի պատիվն ու արժանապատվությունը։ Արցախի փրկարար ծառայողի մասնագիտական օրն է այսօր։

Պատիվ էր ծառայել Ձեր համակարգում»։

  • Կիսվել: