կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այն արցախցիները, որոնց բանկային հաշիվներին կլինեն բավականաչափ խնայողություններ, չեն ստանա նոյեմբերի և դեկտեմբերի 50,000-ական դրամները. փոխվարչապետ

Այն արցախցիները, որոնց բանկային հաշիվներին կլինեն բավականաչափ խնայողություններ, չեն ստանա նոյեմբերի և դեկտեմբերի 50,000-ական դրամները. փոխվարչապետ

Այսօր որոշում է կայացվել, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները կստանան 50,000-ական դրամ, առաջնահերթ սպառողական ծախսերի աջակցության նպատակով:

Այս մասին Կառավարության հումանիտար կենտրոնի ուղիղ եթերի ժամանակ ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով այս դեպքում բացառություն կհանդիսանան նրանք, ում բանկային հաշվի վրա կլինեն բավականաչափ խնայողություններ:

«Անկախ այն հանգամանքից, մարդիկ արդեն աշխատանք գտել են թե ոչ, իրենք կհանդիսանան շահառու, կստանան իրեց հասանելիք 50,000-ական դրամները և մենք կարծում ենք, որ այս երկամսյա ժամանակահատվածը ավարտվելուց հետո արդեն հիմնական աշխատանքային տարիքում գտնվող մարդիկ իրենց առաջին անհրաժեշտության ծախսերի հետ կապված հարցերը լուծած կլինեն և հունվար ամսից սկսված այս աջակցության կարիքը չեն ունենա»,- ասել է նա:

  • Կիսվել: