երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այդ թիմի մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և ժամանակավոր պաշտոնակատարներ, և նոր մարդիկ. Վարդանյանը՝ կառավարության ձևավորման մասին

Այդ թիմի մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և ժամանակավոր պաշտոնակատարներ, և նոր մարդիկ. Վարդանյանը՝ կառավարության ձևավորման մասին

Ինչպե՞ս է ձևավորվելու կառավարությունը Արցախում: Պետական նախարար Ռուբեն Վարդանյանի խոսքով՝  նախևառաջ ուզում են հստակ սահմանել նպատակները, որոնք մի քանիսն են:

«Դրանք արդեն ներկայացրել ենք և նախագահին, և կառավարությանը: Նպատակները սահմանելով՝ մենք հաստատելու ենք այն մոտեցումները, թե ինչպես ենք տեսնում թիմի ձևավորումը, ինչ մոդելով են նրանք աշխատելու:
 
Կարևոր է, որ նրանք համաձայնեն այդ նպատակներին և ամեն ինչ անեն դրանց իրականացման համար: Այդ թիմի մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և ժամանակավոր պաշտոնակատարներ, և նոր մարդիկ: Մենք սահմանում ենք նպատակը և այն քայլերը, որոնք պետք է մեզ բերեն հաջողության:
 
Եվ մենք վստահ ենք, որ ընտրված թիմը, որը կազմվելու է և արցախցիներից, և ոչ արցախցիներից, ևս մեծ փոփոխություն է լինելու, որովհետև մենք ուզում ենք անպայման ընդգրկել մարդկանց, որոնք աշխատել են և Հայաստանում, և Հայաստանից դուրս: Եվ դա մեծ հնարավորություն է տալիս Արցախին այլ կերպ օգտագործելու համահայկական մեր ներուժը»,-հայտարարել է Ռուբեն Վարդանյանը:

  • Կիսվել: