երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ՝ բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար

Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ՝ բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
 
«Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:
 
Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: