երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար․ Արցախի ԱԻՊԾ

Ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար․ Արցախի ԱԻՊԾ

Նոր տարվա և Սուրբծննդյան տոներին ընդառաջ, հրդեհներից, պայթյուններից և դրանց հետևանքով մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով, Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին և բոլոր ծնողներին` 

Զերծ պահել երեխաներին զանազան պայթուցիկ սարքերի օգտագործումից և դրանց վաճառքից, ինչի հետևանքով յուրաքանչյուր տարի արձանագրվում են դժբախտ ելքով դեպքեր ու արտակարգ այլ պատահարներ:  

Աղետալի հետևանքներից խուսափելու և ներկայիս ստեղծված իրավիճակում վախի մթնոլորտ չստեղծելու, ավելորդ խուճապ չտարածելու համար՝ խորհուրդ է տրվում պարզապես չգնել որևէ պայթուցիկ սարք երեխաների համար:  

Անվտանգության կանոնների պահանջների իմացությունը հնարավորություն կտա նվազեցնելու հրդեհների առաջացման հավանականությունը և խուսափել անցանկալի հետևանքներից:

  • Կիսվել: