կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն. ՌԴ ՊՆ

Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից շարունակվում է առաջադրանքների կատարումը Ադրբեջանի Հանրապետության ՛՛Ղարաբաղյան տնտեսական շրջանի տարածքում՛՛ (չակերտները-խմբ.): Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղություն թույլ չտալուն, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ավարտվում է խաղաղապահ զորախմբի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար:

Ադրբեջանի և ՛՛Ղարաբաղյան տնտեսական շրջանի՛՛ համատեղ խումբը՝ ՌՈՑԻԿԿ-ի զինծառայողների ուղեկցությամբ, շարունակում է դեպի բնակավայրեր էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման աշխատանքները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: