երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավարտվել է Քննչական կոմիտեի ՏՔՎ Ասկերանի քննչական բաժնի նոր շենքի կառուցումը

Ավարտվել է Քննչական կոմիտեի ՏՔՎ Ասկերանի քննչական բաժնի նոր շենքի կառուցումը

Ասկերան քաղաքում Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ՏՔՎ Ասկերանի քննչական բաժնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտվել են։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից՝ նշելով, որ շենքն արդեն պատրաստ է շահագործման։

Կառուցումն իրականացվել է արագ հավաքովի թեթև կոնստրուկցիաներով։

Շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 205 քառակուսի մետր։ Շինաշխատանքները կատարվել են «Տարմա» ՍՊ ընկերության կողմից, իսկ ֆինանսավորումը՝ պետական բյուջեի միջոցներով։

  • Կիսվել: