հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ասկերանի շրջվարչակազմում կայացել է խորհրդակցություն․ Քննարկվել են առաջիկա անելիքները

Ասկերանի շրջվարչակազմում կայացել է խորհրդակցություն․ Քննարկվել են առաջիկա անելիքները

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի մոտ կայացել է խորհրդակցություն՝ վարչակազմի պատասխանատու աշխատողների, ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ Ասկերանի շրջանային բաժնի պետ Արամ Ասրյանի, շրջանի գյուղատնտես-մասնագետների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկանում ենք Ասկերանի Բերդ թերթից, քննարկվել են շրջանում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի, խոտհնձի և հակահրդեհային հարցեր: Անդրադարձ է կատարվել բերքահավաքն անկորուստ հավաքելու, հրդեհային անվտանգության բոլոր կանոնները պահպանելու, ինչպես նաև բնակչության շրջանակներում այդ ուղղությամբ բացատրական աշխատանքներ տանելու մասին:
 
Շրջվարչակազմի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

  • Կիսվել: