շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ասկերանի շրջանում վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ասկերանի շրջանում վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել. նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մարտի 22-ին ժամը 20:00-ին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել և կան տուժածներ:

Անմիջապես դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ խումբը պարզել են, որ ժամը 19:40-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 54-րդ կիլոմետրին` Ստեփանակերտ քաղաքի 46-ամյա բնակիչ Է. Գ.-ն վարելով իրեն պատկանող «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհից դեպի ձախ և շրջվել։

Պատահարի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Նույն մեքենայի ուղևորներ` Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի 24 և 29-ամյա բնակիչներ` Գ.Հ.-ն և Գ. Ա.-ն ստացած մարմնական վնասվածքներով շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն։

 

  • Կիսվել: