երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ասկերանցիները հոժարակամ են ընդունել խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը. շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանցիները հոժարակամ են ընդունել խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը. շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջանի գյուղերում, որտեղ զբաղվում են գյուղատնտեսությամբ, ներկայում բավարար բանջարեղեն ու մրգեր ունեն, սակայն շրջկենտրոնում դրանց պակասն արդեն զգացվում է:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի արդեն 15 օր փակ լինելու հետևանքով շրջանում տիրող  իրավիճակին:
 
«Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի և մրգերի խնդիր ունենք: Ձավարեղեն չկա: Սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները:  Առկա ապրանքատեսակները շարունակվում են վաճառվել նախկին գներով։ Խանութներն այս պահին դեռ մի կերպ բավարարում են պահանջները, բայց այսպես տևական շարունակվելու  դեպքում  իրավիճակը կբարդանա»- ասաց շրջվարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ ասկերանցիները հոժարակամ են ընդունել  խնայողության ռեժիմի անցնելու գաղափարը:

  • Կիսվել: