ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ասկերան քաղաքում և Խնապատ համայնքում հրշեջ-փրկարարներն ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Ասկերան քաղաքում և Խնապատ համայնքում հրշեջ-փրկարարներն ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել

Մայիսի 31-ին ժամը 17:13-ին, <<911>> ճգնաժամային կառվարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 2 տուն տեղացած հորդառատ անձրևի պատճառով լցվել է անձրևաջրերով, ջուրը հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

՛՛Ժամը 17:28-ին տեղեկություն է ստացվել, որ Խնապատ համայնքի բնակելի տներից մեկի նկուղային հարկը լցվել է անձրևաջրով:

Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները տեխնիկական օգնություն են ցուցաբերել բնակիչներին, բնակելի տներում իրականացնելով ջրահեռացման աշխատանքներ՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: