ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից փրկարարները հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից փրկարարները հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Հուլիսի 28-ին, ժամը 09:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երզնկյան փողոցի տներից մեկի ջրագիծը վնասվել է, ջրալցվում է նկուղը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր:

  • Կիսվել: