հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Աբովյան փողոցը

Ասֆալտապատվել է Ստեփանակերտի Աբովյան փողոցը

Մայրաքաղաքի Աբովյան փողոցում ավարտվել են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության տեխհսկիչ Արմեն Բաբայանը:

«Դեռևս 2019 թվականին մեկնարկել են նախապատրաստական աշխատանքներ, մաքրվել են ճանապարհները: 2020 թվականին սկսվել էր փողոցի բարեկարգման ծրագրի իրականացման հիմնական փուլը: Պատերազմի և այլ խնդիրների պատճառով ընդհատված աշխատանքները վերսկսվել են 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Ասֆալտապատվել և բարեկարգվել են 15 000 քառ. մետր ճանապարհահատված և 2000 քառ. մետր մայթ»,-ներկայացրել է Ա. Բաբայանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ փողոցում իրականացվել են նաև գազատարերի ու բարձր լարման հոսանքագծերի տեղափոխության և արտաքին լուսավորության ապահովման աշխատանքներ: Շինաշխատանքներն իրականացրել է «Կապավոր» ՍՊ ընկերությունը:

  • Կիսվել: