ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Ասֆալտապատվել է Բերդաշենի ներհամայնքային կենտրոնական ճանապարհը

Ասֆալտապատվել է Բերդաշենի ներհամայնքային կենտրոնական ճանապարհը

Ասֆալտապատվել են  Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի ներհամայնքային կենտրոնական ճանապարհը և դեպի հարևան Աշան գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասը։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչության տեխնիկական հսկողության բաժնի պետ Մարատ Մուսայելյանը։

Нет описания.

«Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա օգոստոսին։ Արդյունքում ասֆալտապատվել է մոտ 2 կիլոմետր երկարությամբ և 6,2 մետր լայնությամբ ճանապարհահատված։Ընդհանուր առմամբ գյուղում ասֆալտապատվել է 1500 քառակուսի մետր ճանապարհ»,-մանրամասնել  է Մ. Մուսայելյանը՝ հավելելով, որ աշխատանքներն իրականացրել է «Քարավան» ՍՊ ընկերությունը:

Нет описания.

  • Կիսվել: