հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ԼՂՀ ԳԽ 3 գումարումների պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցական է հղել Մաքսիմ Միրզոյանի մահվան կապակցությամբ։

Արթուր Թովմասյանի ցավակցական խոսքում ասված է․
 
«Խորը կսկիծով տեղեկացանք, որ 2022 թ. հոկտեմբերի 30-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքի 75 տարում իր մահկանացուն  կնքեց հասարակական – քաղաքական ակտիվ գործիչ, ԼՂՀ ԳԽ 1-ին, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր Մաքսիմ Միքայելի Միրզոյանը:
 
Հարուստ և հագեցած է եղել Մաքսիմ Միրզոյանի  աշխատանքային  կենսագրությունը, ամենուրեք նա իր գործի նվիրյալն էր:

Արցախյան շարժման ակտիվիստներից էր, և մեծ դերակատարություն է ունեցել՝ կանգնած լինելով ակունքներում:

1988 թ. ընտրվել էր «Կռունկ» կոմիտեի տնօրենների խորհրդի անդամ, 1989 թ. –ին՝ Արցախի Ազգային Խորհրդի անդամ:

Հայրենասեր, ազնիվ և բարի մարդու մեծ համբավ ուներ նա.օժտված էր մարդկային ամենավեհ գծերով:

ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես  ցավակցում եմ Մաքսիմ Միրզոյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին, կիսում կորստյան ծանր վիշտը»:
 

  • Կիսվել: