շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արթուր Ներսիսյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Արթուր Ներսիսյանը նշանակվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Հունիսի 21-ին Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն և ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Անդրանիկի Ներսիսյանին (նշանակումը՝ ԱՀ Կառավարության N 667-Ա որոշման համաձայն):

Այս մասին տեղեկացնում են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Գյուղատնտեսության նախարարը շնորհավորել է տեղակալին և մաղթել արդյունավետ գործունեություն:

«Արթուր Ներսիսյանն ունի երկար տարիների փորձ պետական կառավարման ոլորտում, մասնավորապես՝ մեր բնագավառում. ինչպես գիտենք, նա ղեկավարել է ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը: Ուստի, ոլորտում նրա փորձառությունը շատ գնահատելի և օգտակար կարող է լինել մեզ համար»,- ասել է Նորայր Մուսայելյանը:

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Տ. Առստամյանը, Ա. Ղահրամանյանը և ԳՆ աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

  • Կիսվել: