հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արտեմ Վալտերը կոչ է արել միանալ դեպի ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներ եւ ՄԱԿ-ի ներկայացուցչություն քայլերթին

Արտեմ Վալտերը կոչ է արել միանալ դեպի ՌԴ-ի, Ֆրանսիայի դեսպանատներ եւ ՄԱԿ-ի ներկայացուցչություն քայլերթին

Երգիչ, երգահան Արտեմ Վալտերը «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ ՝ հրապարակել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի մոտից՝ կոչ անելով միանալ վաղը կազմակերպվող քայլերթին:

Երգիչը նշել է, որ քայլերը, որը քաղաքական բնույթ չի կրում, նպատակ ունի միջազգային հանրությանը կոչ անել ամեն գնով բացել Արցախի կյանքի ճանապարհը՝ թույլ չտալով, որ նախադեպը կրկնվի, ինչպես նաեւ շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայությանը ցույց տալ, որ նրանք միայնակ չեն:

«Ճանապարհը փակ լինելու պատճառով արդեն մեկ ծայրահեղ ծանր հիվանդ մահացել է: Իսկ 4 ամսեկան փոքրիկ գտնվում է ծանր վիճակում», - հրապարակմանը կից գրել է երգահանը:

 

  • Կիսվել: