շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը պաշտոն կզբաղեցնի պետկառավարման համակարգում

Արտակ Բեգլարյանը պաշտոն կզբաղեցնի պետկառավարման համակարգում

«Հայաստան համահայկական հիմնադրամի» հոգաբարձուների տարեկան ժողովի ժամանակ քննարկվել է կանոնադրության փոփոխության հարցը  և առաջարկ է հնչել կանոնադրությունից հանել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը։ Այս մասին ամփոփոիչ մամուլի ասւոլիսի ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը։ 

«Հետագայում ես մանրամասն, գրավոր կերպով կանոնադրության նախագծի շուրջ առաջարկներ եմ ներկայացրել, որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, որտեղ ներկայացված էր «Արցախի Հանրապետություն» ձևակերպման  նշման  հիմնավորումները,  փաստարկները, չնշելու ռիսկերը և մի շարք այլ հիմնարար փոփոխություննր, որոնք կարծում եմ, որ պետք է ՀՀ-ի կանոնադարության մեջ  կատարվեն»,- ասաց Բեգլարյանը։

Հարցին՝ հնարավոր համարում է, որ այդ քննարկումների ժամանակ իր դիրքորոշումները և փոփոխություններին ընդդիմանալը կարող էին պատճառ հանդիսանալ պետնախարարի պաշտոնը լքելու հարցում, Բեգլարյանն ասաց․ «Չեմ կարող այդպիսի կապ տեսնել, դուք գիտեք, թե ինչու եմ ես զբաղեցրել պետնախարարի պաշտոնը, դա նախագահի որոշումն է, որ Ռուբեն Վարդանյանը պետք է նշանակվի Պետական նախարար։ Երբ Ռուբեն Վարդանյանը պատրասակամություն է հայտնել ստանձնել այդ պարտականությունները, բնականաբար նախագահի կողմից կայացվել է որոշումը։ Իմ հեռանալը պայմանավորված է նախագահի և Ռուբեն Վարդանյանի որոշումներով»։

  • Կիսվել: