ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը կրթական ոլորտի հաջողություններից է համարել «Երկարօրյա դպրոց»-ի ներդրումը

Արտակ Բեգլարյանը կրթական ոլորտի հաջողություններից է համարել «Երկարօրյա դպրոց»-ի ներդրումը

«Երկարօրյա դպրոց» ծրագրի ներդրման մասով որոշակի վերանայումների կարիք կա, բայց այն միանշանակորեն շատ հաջողված եմ համարում:

Այսօր՝ նոյեմբերի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով Պետական նախարարի պաշտոնում իր գործունեությունը, նշեց Արտակ Բեգլարյանը՝ տեղեկացնելով, որ ծրագիրը հաջորդ փուլում կներդրվի նաև Ստեփանակերտի մի քանի դպրոցներում:

Մասնավորապես՝ հաջորդ տարի «Երկարօրյա դպրոց» ծրագիրը կգործի մայրաքաղաքի Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիրում, որտեղ այդ նպատակով արդեն շինարարական աշխատանքներ են ընթանում համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու նպատակով:
«Կրթական ոլորտի հաջողություններից գլխավորը համարում եմ «Երկարօրյա դպրոց» ծրագրի հիմնումը Հանրապետության գյուղերի դպրոցներում: Այստեղ տեմպերը մի քիչ դանդաղ են,բայց կարծում եմ, որ հաջորդ տարի կկարողանանք մեծ թափ հաղորդել ծրագրին:

Այս պահին գյուղերի երեխաները, իսկ հետագայում նաև քաղաքների երեխաները, կարողանալու են երկարօրյա կրթություն ստանալ, որը կապահովի ավելի որակյալ կրթություն և առողջ միջավայր նրանց համար»,-հավելել է Ա. Բեգլարյանը:

  • Կիսվել: