ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Արտակ Բեգլարյանը և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Արտակ Բեգլարյանը և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Ալեքսանդր Մանասյանին՝ կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացանք  Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջից։

Պետական նախարարը ողջունել է կենտրոնի նախաձեռնած քննարկումներն Արցախում՝ կարևորելով փորձագիտական համայնքի ներուժի արդյունավետ իրացումը Արցախի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում: Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության և հետագա համագործակցության պատրաստակամության համար:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հնարավորությունների ու երկուստեք անելիքների շուրջ: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետևողական խորացման վերաբերյալ:

  • Կիսվել: