ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է պաշտոնավարման ժամանակահատվածի գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին

Արտակ Բեգլարյանն անդրադարձել է պաշտոնավարման ժամանակահատվածի գլխավոր ձեռքբերումներին ու բացթողումներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը այսօր՝ նոյեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում լուծվել են համակարգային խնդիրներ, իսկ դրա շնորհիվ՝ նաև հազարավոր մարդկանց:

Պետական նախարարի պաշտոնում իր գործունեության ամփոփման շուրջ հրավիրված մամուլի ասուլիսում Արտակ Բեգլարյանն ընդգծեց, որ իր գործունեության հիմքում եղել է ազգային շահը:

«Ընթացքում սովորել եմ կառավարման մեթոդներ, հետո փորձից ելնելով բարելավել եմ իմ և գործընկերներիս աշխատանքի արդյունավետությունը: Խնդիրներին չեմ վերաբերել որպես կետային, անհատական խնդիրներ,այլ վեր եմ հանել դրանք, կարգերով օրենքներով կարգավորում եմ տվել դրանց: Ստեղծել նորմատիվ հիմքեր և համակարգը սկսել է արդյունավետ աշխատել»,-նշեց Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ հաջողություններ են արձանագրվել մասնավորապես բնակարանային ապահովման, շինարարության, սոցիալական ոլորոտներում ևս,որոնք դեռ ընթացքում են:

«Սոցիալական աշխատողի ինստիտուտն ենք ներդրել, որոշակի հաջողություններ ենք ունեցել վերապատրաստումների առումով, բայց այս տեսակյունից ես համարում եմ,որ մեծ բացթողումներ ունենք, որոհետև պետական համակարգում կառավարման կարողությունների խնդիրն է: Ցավոք մենք պատշաճ կրթական համակարգ չունենք: հույս ունենք,որ առաջիկայում լուրջ հաջողություններ կունենանք: Շատ ավելի արմատական խնդիրներ կան կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից»,-ասել է Ա. Բեգլարյանը, ով անբավարար է համարել կրթության ոլորտում այս ընթացքում գրանցված հաջողությունները:

Այդուհանդերձ՝ նա առանձնապես կարևոր հաջողություն է համարել Շիրակացու ճեմարանի հիմնումը Արցախում, համոզմունք հայտնելով, որ 2 տարվա ընթացքում հաջողությունները շատ են լինելու: «Կրթության ոլորտի գլխավոր բացթողումներից է, որ ռազմավարական զարգացման փուլ դեռ չենք մտել»,-ասաց Ա.Բեգլարյանը:

  • Կիսվել: