հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է ԱՀԿ-ին

Առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիմել է ԱՀԿ-ին

ՀՀ առողջապահության նախարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ դիմել է առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ ահազանգելով ստեղծված իրավիճակի մասին և սպասելով հնարավոր հումանիտար աղետի շուրջ ԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքին. այս մասին Infoport.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանից։

Բացի այդ, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը՝ շեշտելով, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողները չեն կարողանում տեղափոխվել Երևան։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայերը բախվում են բժշկական և հումանիտար ճգնաժամի։ Անհետաձգելի բժշկական կարիքներ ունեցող մարդիկ չեն կարող տեղափոխվել Երևան, դեղորայք և մարդասիրական օգնություն չի հասցվում բնակչությանը»,- գրել է առողջապահության նախարար Ավանեսյանը։

  • Կիսվել: