երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի անունից գրքեր են նվիրվել Երևանում ապաստանած արցախցի մի խումբ երեխաների

Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի անունից գրքեր են նվիրվել Երևանում ապաստանած արցախցի մի խումբ երեխաների

Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես  Թումանյանի ծննդյան օրը,  2008 թվականից  Հայաստանում և Արցախում  նշվում է որպես Գիրք նվիրելու օր...Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից գրքեր են նվիրվել Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի մի խումբ երեխաների։  Այդ գրքերը՝ Նունե Սարգսյանի հեղինակած  հեքիաթները,  իրենց հետաքրքիր բովանդակությամբ և գեղեցիկ ձևավորումով երեխաներին կտեղափոխեն ինքնատիպ մի միջավայր և միշտ կհիշեցնեն, որ գրքերի աշխարհն իսկապես տիեզերք է անեզր։

  • Կիսվել: