ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արման Թաթոյանը միացել է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու դեմ իրականացվող ակցիաներին

Արման Թաթոյանը միացել է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու դեմ իրականացվող ակցիաներին

Արման Թաթոյանը միացել է Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու դեմ իրականացվող ակցիաներին։

«Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից փակելը և Արցախը շրջափակելը, 120,000-ից ավելի մարդ մեկուսացման մեջ թողնելը որևէ բնապահպանական նպատակ չունի. սա արցախահայության բնաջնջման ադրբեջանական քաղաքականության մաս է։ Ավելին, գազամատակարարման դադարեցմամբ Ադրբեջանն Արցախին կանգնեցրել է հումանիտար աղետի առաջ, ինչը հենց այդ քաղաքականության շարունակությունն է։

Երեկ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի կոչով միացել էինք Ադրբեջանի կողմից ճանապարհը փակելու դեմ իրականացվող ակցիաներին Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների երկրների դեսպանատների, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց»,- գրել է նա ֆեյսբուքում

 

  • Կիսվել: