երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արգելվա՞ծ է պաշտոնյաներին Արցախ բառն օգտագործել․ Գրիգոր Մինասյանի պարզաբանումը

Արգելվա՞ծ է պաշտոնյաներին Արցախ բառն օգտագործել․ Գրիգոր Մինասյանի պարզաբանումը

Կառավարության նիստից հետո այսօր՝ հոկտեմբերի 26-ին լրագրողները արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետաքրքրվեցին, թե արդյոք կա՞ վերեւից իջած հրահանգ, որ պաշտոնյաները Արցախ բառը չօգտագործեն, օգտագործեն միայն «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունը:

Նախարարը հավաստիացրեց, որ նման բան չկա. ««Բնականաբար ոչ: Որեւէ նման հանձնարարական կամ վերեւից ինչ-որ դիտողություն չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ դեպքում՝ ինչու են որոշ պաշտոնյաներ «Արցախ» բառն օգտագործելուց հետո ներողություն խնդրում եւ «ուղղում» իրենց, Գրիգոր Մինասյանը կրկնեց, որ նման որեւէ հրահանգ չկա:

  • Կիսվել: