ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արևելյան Ադրկովկասի հայության ցեղասպանության մասին օրենք ընդունելը պիտի դառնա օրակարգային հարց. Թովմասյան

Արևելյան Ադրկովկասի հայության ցեղասպանության մասին օրենք ընդունելը պիտի դառնա օրակարգային հարց. Թովմասյան

30 տարի առաջ Բաքվի ջարդերի ժամանակ արտաքսվել են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, որպեսզի Բաքուն դառնա մաքուր ադրբեջանական քաղաք: Այս մասին այսօր Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված՝ Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստի ժամանակ ասաց Արցախի ԱԺ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը:

Նա նշեց. «Եթե մինչ այդ Բաքվում 300 հազար ռուս էր ապրում, ապա հիմա մնացել է 50-60 հազար, այն էլ ծերեր: Հայեր Բաքվում չկան: Ադրբեջանը վեր է ածվել մոնոէթնիկ երկրի, որտեղ բնակչության ավելի քան 90 տոկոսն ադրբեջանցիներ են»:

Թովմասյանը հավելեց. «Կարծում եմ, որ Արցախի եւ Հայաստանի Ազգային ժողովների միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի օրակարգի հարց պետք է դարձնել 1905-1992 թվականներին Արեւելյան Ադրկովկասի հայության ցեղասպանության մասին օրենք ընդունելու հարցը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: