ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Արդի գրականությունը և Արցախը». ԱրՊՀ-ում հանդիպում-քննարկում է կազմակերպվել

«Արդի գրականությունը և Արցախը». ԱրՊՀ-ում հանդիպում-քննարկում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 27-ին, Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից կազմակերպված «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերի շրջանակներում Արցախի պետական համալսարանում կայացել է «Արդի գրականությունը և Արցախը» թեմայով հանդիպում-քննարկում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկմանը մասնակցում էին Համազգային հայ կրթական և մշակութային միության պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էին նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, միության Լիբանանի ճեմարանի տնօրեն Տիգրան Ջինբաշյանը, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանը, Կանադայի «Հորիզոն» թերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը խոսքով՝ «Ապրելու ձայնը» խորագիրն արծարծում է այն իմաստը, որ չնայած Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում ունեցել ենք անդառնալի կորուստներ, անկախ մեր առջև ծառացած մարտահրավերներից, Արցախը շարունակում է ապրել, և այս փոքրիկ հողակտորում ապրող մարդը երբեք պատերազմ չի ուզում, այլ՝ պաշտպանված տեսնել իր ապրելու իրավունքը սեփական հողի վրա:

 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ
 
 
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է Համազգային հայ կրթական և մշակութային միության գործունեությունը:
 
«Շուրջ 100 տարվա ընթացքում միությունն իրականացրել է հայանպաստ ծավալուն գործունեություն, և, եթե փորձենք մեկ բառով կոչել միության նշանաբանը, ապա պետք է ասենք՝ հայապահպանություն՝ հայոց լեզվի, հայ մշակույթի, հայ ինքնության»,-ասել է ռեկտորը:
 
 
Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ համոզմունք է հայտնել, որ վերջին 30 տարիների ընթացքում գրական ասպարեզում ունեցած ձեռքբերումներից մեկն այն է, որ Արցախի գրողները հնարավորություն ունեցան իրենց ստեղծագործությունները տպագրել և´ Արցախում և´ Հայաստանում:

Նրա հավաստմամբ՝ այս տարիների ընթացքում և´ ոճական, և´ լեզվամտածողության, և´ համաշխարհային գրականությանն ինտեգրվելու տեսակետից Արցախի գրականությունը զգալի քայլեր է արել:

  • Կիսվել: