հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախյան շարժման ոգով և ինքնորոշման իրավունքի իր արդար պահանջով՝ արցախցիները կրկին համախմբվել էին Վերածննդի հրապարակում

Արցախյան շարժման ոգով և ինքնորոշման իրավունքի իր արդար պահանջով՝ արցախցիները կրկին համախմբվել էին Վերածննդի հրապարակում

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք՝ հանուն Արցախի Հանրապետության ազատ, անկախ ու արժանապատիվ ապագայի

Արցախյան շարժման մասնակից, Արցախի պետական համալսարանի պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ Արզիկ Մխիթարյանի համոզմամբ՝ 88-ի Շարժման ոգին կրկին արթնացել է արցախահայության մոտ, ով այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հավաքվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ինքնորոշման և անկախության իրավունքի իր արդար պահանջով:
 
«Արցախպրես»-ի թղթակի հետ զրույցում Արզիկ Մխիթարյանը նախ նշել է, որ անցած դարի պայքարը ևս սկսվեց Ստեփանակերտի ներկայիս Վերածննդի հրապարակից:
 
«Այստեղից են սկսվել այն կարևոր միջոցառումները, որոնք Արցախյան շարժման սկիզբը դրեցին: Մենք ոգևորված ընդգրկվել էինք այդ պայքարում, որի Ադրբեջանը դաժանորեն հակադաձեց Սումգայիթի, Բաքվի և այլ քաղաքներում բնակվող հայերի կոտորածներով: Մենք ստիպված եղանք զենք վերցնելու: Արցախյան առաջին պատերազմը մեզ բերեց բավականին մեծ հաջողություններ չնայած գիտակկցում էինք , որ հակառակորդը ձգտելու է ռեվանշի: Մենք շատ մեծ գին ենք մատուցել մեր անկախության համար: ՈՒնեցել մարդկային ու տարածքային ծանր կորուստներ: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը, մտավորականությունը մեկ մարդու պես կկանգնի և կպաշտպանի Արցախի անկախությունը»,- նշել է Ա. Մխիթարյանը:
 
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը խոսքով՝ այսօրվա հանրահավաքը կոչ է միջազգային հանրությունը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
 
«Արցախը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ: Մեր ժողովրդի միասնական կամքը պետք է թելադրի այն օրակարգը, որ փորձում են պարտադրել մեզ: Այս հավաքով ինչպես նաև ամենօրյա պայքարով պետք է կարղանանք աշխարհին ապացուցել , որ մենք ենք այս երկրի տերը և մենք ենք որոշելու Արցախի ապագան: Մեզ համար գոյություն ունեն կարմիր գծեր, որոնց հետ միջազգային հանրությունը պիտի հաշվի նստի»,- ընդգծել է Լ. Հովհաննիսյանը:
 

  • Կիսվել: