չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված` Ստեփանակերտում բասկետբոլի մրցումներ են կազմակերպել (լուսանկարներ)

Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված` Ստեփանակերտում բասկետբոլի մրցումներ են կազմակերպել (լուսանկարներ)

Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված սպորտային միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի բասկետբոլի և՛ աղջիկների, և՛ տղաների թիմերի միջև մրցումներ են կազմակերպվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էմիլս Հովհաննիսյանն ասել է, որ մարզադպրոցի բասկետբոլի թիմը 2022 թվականին ՀՀ առաջնությունում մրցանակային առաջին տեղն է զբաղեցրել:

Нет описания.

«Մարզիկներին հնարավորություն տրվեց իրենց ունեցած փորձը ցուցադրելու։ Եվ շատ հետաքրքիր ու թեժ խաղ են ներկայացրել։ Թիմերը մասնակցում են 24 անդամով՝ երկու խմբով։ Նրանք պատրաստվում են առաջիկայում մասնակցել ՀՀ բասկետբոլի առաջնությանը։ Հույս ունենք, որ Արցախը Մայր Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը կբացվի, մեր սաներն էլ կրկին հաղթանակով կվերադառնան»,-նշել է Է. Հովհաննըսյանը։

Нет описания.

Մարզադպրոցի տնօրենը փաստեց՝ բասկետբոլը սիրված սպորտաձև է մայրաքաղաքում։ «Ռուս մարզիչ Յուրի Դմիտրևը 1950-ական թվականներին այս սպորտաձևը բերց Արցախ, և այն ժամանակի ընթացքում սկսեց սիրվել ու զարգանալ։ Այսօրվա դրությամբ մենք ունենք Հայաստանի, Եվրոպայի առաջնություններում մրցանակային տեղեր գրաված մարզիկներ»,-ընդգծել է Է. Հովհաննիսյանը։

  • Կիսվել: