երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված` սեղանի թենիսի ցուցադրական պարապմունքներ են կազմակերպվել (լուսանկարներ)

Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված` սեղանի թենիսի ցուցադրական պարապմունքներ են կազմակերպվել (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ստեփանակերտի Կամավոր մարզական ֆիզկուլտուրայի կենտրոնի մարզադահլիճում կազմակերպվել են սեղանի թենիսի ընկերական ցուցադրական պարապմունքներ՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պարապմունքներին  մասնակցել են Կամավոր մարզական  ֆիզկուլտուրայի կենտրոնի և Մանկապատանեկան մարզադպրոցի շուրջ 25 սաներ։
 Нет описания.
««Սեղանի թենիս» մարզաձևը մեր Հանրապետությունում սիրված սպորտաձև է և զարգացման բավականին հետաքրքիր ընթացք ունի։ Դրա արդյունքը մեր այն մարզիկներն են, ովքեր, մեծ ջանք ներդնելով, դառնում են ՀՀ չեմպիոններ, մասնակցում միջազգային մրցաշարերի»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ Սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Առաքելյանը։
 
Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա փետրվարի 26-ին ՀՀ-ում անց է կացվելու սեղանի թենիսի մեծահասակների առաջնություն, որին կմասնակցեն նաև արցախցի մարզիկները
։ 
«Այս պահին նրանք գտնվում են Երևանում։ Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման պատճառով չեն կարողացել վերադառնալ տուն։ Այսպիսով, գոնե այս սպորտաձևի առաջնությանը արցախցի մարզիկները կկարողանան մասնակցել։ Վստահ եմ, որ նրանք մրցանակային տեղեր կգրավեն, իսկ ավելի ոգևորիչ կլինի արցախցիներիս համար, եթե 1-ին հորիզոնականին արժանանան»,-նշել է Գ. Առաքելյանը։ 
ՀՀ չեմպիոն Աննա Գրիգորյանը պատմել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ին ներկա գտնվելուց հետո 40 օր մնացել է Գորիսում. ուրախ է, որ այսօր կարողանում է Արցախում կազմակերպվող պարապմունքներին ինքն էլ մասնակցել։
«Արդեն մոտ տասը տարի է՝ զբաղվում եմ այս սպորտաձևով։ Այսպիսի պարապմունքները նպաստում են, որ ավելին սովորենք,հատկապես՝ մեր մրցակցից։ Փորձում ենք մեկս մյուսից ինչ-որ նոր բան վերցնել, և, ինչու չէ,  մեր իմացածը փոխանցել»,-նշել է Ա. Գրիգորյանը։
 Нет описания.
10-ամյա Եվա Բաբայանն արդեն հինգ տարի է` զբաղվում է  սեղանի թենիսով։
 
Нет описания.Ասում է՝ սկսել է  ինտենսիվորեն պարապել, որպեսզի, Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բաց լինելու դեպքում,  մարտին մասնակցի  ՀՀ-ում կայանալիք մրցույթին ու  հաղթանակով տուն վերադառնա։
 
Нет описания.
 

  • Կիսվել: