չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախը որևէ հատուկ նպատակ չունի վնաս պատճառելու Ադրբեջանի խաղաղ բնակիչներին. Հովհաննիսյան

Արցախը որևէ հատուկ նպատակ չունի վնաս պատճառելու Ադրբեջանի խաղաղ բնակիչներին. Հովհաննիսյան

Արցախը որևէ հատուկ նպատակ չունի վնաս պատճառելու Ադրբեջանի խաղաղ բնակիչներին՝ ի տարբերություն Ադրբեջանի, որը գերճշգրիտ զենքերով ընտրովի թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները՝ Ստեփանակերտի ծննդատուն, հոսպիտալ, Մարտակերտի հոսպիտալ, Շուշիի եկեղեցի...: Այլ հարց է, որ Արցախի զինանոցում եղած որոշակիորեն հին զինատեսակները կարող են խիտ բնակեցված քաղաքներում շեղում տալ՝ ի տարբերություն ադրբեջանական գերճշգրիտ զինատեսակների։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Չեն կարող գերճշգրիտ զինատեսակներով «պատահական» խոցվել Շուշիի եկեղեցին, Մարտակերտի հոսպիտալը, Ստեփանակերտի ծննդատունը՛՛,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:

Նա նշեց, որ օրվա ընթացքում թե՛ Մարտունին, թե՛ Ստեփանակերտը հրետակոծվել ու հրթիռակոծվել են. ՛՛Այսօր առավոտյան Ստեփանակերտ, իսկ օրվա ընթացքում՝ Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒկիրառել է ավիացիա, հրթիռային և հրետանային միջոցներ՝ թիրախավորելով խաղաղ բնակչությունը՛՛։

Անդրադառնալով Արցախի զինված ուժերի կողմից գերեվարված ահաբեկչի տեսանյութին ադրբեջանական կողմի արձագանքին, թե այն բեմադրություն է՝ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. 

՛՛Հաջիևին հետաքրքիր անակնկալներ են սպասվում ոչ միայն այս ահաբեկչի առնչությամբ։ Իսկ ապացույցներ թե՛ այս ահաբեկչի, թե՛ այլ ահաբեկիչների առկայության, օգտագործման, մարտավարության մասին, թե որտեղ են կիրառում, ինչպես, ինչ խնդիր են լուծում, ինչպես են եկել հասել Ադրբեջան, շատ կան։ Այս առումով պարոն Հաջիևին և ադրբեջանցիներին ընդհանրապես շատ հետաքրքիր անակնկալներ են սպասում՛՛:

Նա հավելեց. ՛՛Հաջիևն արդեն ձերբակալված է՛՛:

Անդրադառնալով հրադադարի հաստատման հնարավորությանը՝ Հովհաննիսյանն ասաց. ՛՛Առանց վերիֆիկացիոն մեխանիզմների կիրառման հնարավոր չէ հրադադարի հաստատում՛՛:

  • Կիսվել: