շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախը բանակցություններից դուրս է մղվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, և դա պատմական փաստ է. Վիկտոր Սողոմոնյանը Լավրովի հայտարարության հետքերով  

Արցախը բանակցություններից դուրս է մղվել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, և դա պատմական փաստ է. Վիկտոր Սողոմոնյանը Լավրովի հայտարարության հետքերով  

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պնդում է՝ Լեռնային Ղարաբաղը հակամարտության լուծման բանակցություններից դուրս է մղվել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին:

«Լեռնային ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին դադարել է 1996 թվականին: Սա պատմական փաստ է, որի մասին բազմաթիվ փաստաթղթեր կան», -PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սողոմոնյանը:

Դիտարկմանը, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան հայտարարությունից հետո փորձագիտական շրջանակներից հնչում է տեսակետ, որ Արցախի դուրս մղումը բանակցություններից եղել է հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, Սողոմոնյանը արձագանքեց. «Ցավում եմ, որ այդփորձագետները առաջնորդվում են ոչ թե փաստերով, այլ ասեկոսեներով: Կարող եմ միայն ափսոսանք հայտնել: Պատմական փաստեր կան, որոնք ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է մղվել 1996 թվականին: Այստեղ վերլուծության կարիք չկա: Ես նրանց խորհուրդ կտամ ընթերցել 1997 թվականի հունվարին արտգործնախարարի կողմից տրված ասուլիսի նյութերը, որտեղ Ժիրայր Լիպարիտյանը ափսոսանք է հայտնում, որ ընդունեցին Ադբեջանի առաջարկը բանակցել առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների: Ինչի՞ մասին է խոսքը»:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Երևանում ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանի նախկին ղեկավարներից մեկի որոշմամբ Արցախը դուրս է մղվել բանակցություններից: Հայաստանում շատ փորձագիտական շրջանակներ պնդումներ են անում, որ Լավրովը իր հայտարարությամբ ակնարկել է հենց Ռոբերտ Քոչարյանին:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: