ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախում վերականգնվել է գազամատակարարումը

Արցախում վերականգնվել է գազամատակարարումը

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է` առանց նախապայմանների։Հայտնում է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Սիրելի՛ արցախցիներ, լավ նորություն ունեմ. առանց որևէ նախապայմանների, առանց որևէ զիջումների, առանց որևէ մեր կողմից թուլկություն ցուցաբերելու հարևան պետությունը վերակագնել է գազամատակարարումը մեր համար»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նա հավելել է, որ սա իրենց՝ արցախցիների հաղթանակն է: Նշել է, որ այսօր կարող է ճանապարհն էլ բացեն, դա ևս ադրբեջանցիների որոշումը կլինի, նշել է. «Զգացել են, թե ինչ սխալ են արել, ընկել են մեծ ճնշումի տակ թե՛ ներսում, թե դրսում»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը դադարեցրել էր Արցախի ողջ տարածքի գազամատակարարումը՝ հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն իրականացնելով խաղաղ բնակիչների դեմ։

  • Կիսվել: