հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում վարակվածներից 4-ը նույն ընտանիքի անդամ են, վարակի օջախը մեկն է

Արցախում վարակվածներից 4-ը նույն ընտանիքի անդամ են, վարակի օջախը մեկն է

Արցախում կորոնավիրուսի բոլոր օջախները կարելի է համարվել մարված։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։

«Այս պահին 6 դեպք ունենք պայմանական մի օջախից։ Դեպքերը Շահումյանի շրջանի  Նոր Վերինշեն եւ Նոր Բրաջուր համայնքներն են, օջախը մեկն է, քանի որ բոլոր դեպքերը կապված են մեկ աղբյուրի հետ, եւ չորս հոգի այդ վեց հոգուց Վերինշեն համայնքից են ու մի ընտանիքից են, եւս երկու հոգի Նոր Բրաջուրից են՝ տարբեր ընտանիքներից»,- ասաց նա՝ նշելով, որ ճշտված է նրանց շփման շրջանակը։

Պարետի խոսքով՝ երկու համայնքում էլ սահմանափակումներ են սահմանվել, որոնք կպահպանվեն 14 օր։ Արցախի պարետի խոսքով  կախված իրավիճակից՝ հնարավոր  է նոր սահմանափակումների կիրառում ։  Մարտիրոսյանը նշեց, որ եթե արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգվեր, ապա իրավիճակը կդառնար անկառավարելի։

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակված 14 անձ կա։

«Այս պահին ունենք  հաստատված 14 դեպք, որոնցից 8-ը արդեն առողջացած են, բուժվող անձանց թիվը 6-ն է։ Մեր բոլոր օջախները, որոնք վերաբերում էին Քաշաթաղի շրջանին, Քյալբաջար քաղաքին  և այլ առանձին համայքներին, բոլորը կարող ենք համարել մարված։ Այդ 6 դեպքերը նույն աղբհյուրից են՝ Շահումյանի շրջանաի երկու համայքներից:

«Վարակված   քաղաքացիների վիճակը լավ է։ Բուժված քաղաքացիների մոտ նույնպես, հետագայում բարդություններ չեն առաջացել։ Միայն երկու հոգու մոտ է առաջացել թոքաբորբ, մյուսների մոտ լուրջ սիմպտոմներ չեն նկատվել։ Այս պահին դեռ չառողջացած քաղաքացիները նույնպես որևէ բարդացում չունեն, իրենց լավ են զգում»,- ասաց Արցախի պարետը։

  • Կիսվել: