Արցախում ութ հոգի ինչ-որ բան են պարտադրում Արցախի նախագահին. նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է. Անդրանիկ Քոչարյան
Արցախում կան անտեսանելի խաղացողներ, որոնք այլ խնդիրներ են լուծում։ Այս մասին այսօր այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ռուբեն Վարդանյանը հայտնագործություն է արել՝ հայտարարելով, որ Արցախում ստվերային գործունեությամբ զբաղվող մարդիկ կան։
Արցախում ութ հոգի ինչ-որ բան են պարտադրում Արցախի նախագահին։ Նրանցից մեկը Ռուբեն Վարդանյանն է։ Ո՞ւմ է ներկայացնում Ռուբեն Վարդանյանը. նրա գործունեությունն անհասկանալի է։ Եվ ովքե՞ր են այդ մնացած մարդիկ։ Տրոյական ձիե՞ր են, որոնք ուզում են, որ անկայունությունն Արցախից տեղափոխվի Հայաստան։
Արցախն իր անառիկությունը պետք է ձեռք բերի նաեւ պետական ինստիտուտների համակարգի միջոցով, որտեղ Արցախի ընտրված նախագահն ունի գործառույթներ՛՛: