Արցախում ուսուցիչների ամենամյա վերապատրաստումների հերթական փուլի մասնակիցները վկայականներ են ստացել
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, վկայականներ են տրամադրվել ուսուցիչների ամենամյա վերապատրաստումների դասընթացների երկրորդ փուլի մասնակիցներին։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության և «Էպիկենտրոն» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված վերապատրաստումները տեղի են ունեցել հոկտեմբերի 22-նոյեմբերի 2-ը։

Ուսուցիչներին վկայականները հանձնել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը։ Նա նշել է, որ յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերած բարձր արդյունքը ուսուցչի տքնաջան աշխատանքի շնորհիվ է:
«Վերապատրաստված ուսուցիչը կարևոր դերակատարություն ունի կրթության որակի բարելավման գործընթացում»,-ընդգծել է Հ. Մինասյանը։