չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում թունավորված անչափահասների թիվը հասել է 26-ի. հոսպիտալացվել են երկուսը

Արցախում թունավորված անչափահասների թիվը հասել է 26-ի. հոսպիտալացվել են երկուսը

ԱՀ առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն ընդհանուր առմամբ դիմել է 26 երեխա:
Երեխաներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

«Ժամը 10:30 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակում են բուժում ստանալ ընդամենը 2 երեխա:

Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ:

ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: