չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում թունավորման հետեւանքով հոսպիտալացված անչափահասները դուրս են գրվել

Արցախում թունավորման հետեւանքով հոսպիտալացված անչափահասները դուրս են գրվել

Արցախում դեկտեմբերի 7-ին սննդային թունավորում ախտորոշմամբ հոսպիտալացված անչափահաս քաղաքացիները դուրս են գրվել:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանը:
 
Օհանջանյանը նշել, որ 32 թունավորված քաղաքացիներից հոսպիտալացվել են երկուսը: Նրանք բոլորը ստացել են անհրաժեշտ բուժօգնությունը:
 
Հիշեցնենք, որ ԱՀ դատախազությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել ընդհանուր 19 անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած սուր գաստրիտ:
 
ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ:

  • Կիսվել: