կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 %-ը

Արցախում ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.72 %-ը

Արցախում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 5 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո ԱՀ Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %:
 
Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.
 
Մարտակերտի շրջան
 
Ծմակահող– 168 ընտրողներից 122 կամ 72.62 %
 
Մոխրաթաղ– 264 ընտրողներից 161 կամ 60.98 %
 
Նոր Ղազանչի – 123 ընտրողներից 67 կամ 54.47 %
 
Վանք  – 1032 ընտրողներից 299 կամ 28.97 %
 
Մարտունու շրջան
 
Խերխան– 86 ընտրողներից 49 կամ 56.98 %», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: